SEO

Կայքերի որոնողական առաջխաղացում

SEO (Search Engine Optimization/Որոնողական համակարգերում կայքերի առաջխաղացում) գործիք է, որը նպաստում է վեբկայքի այցելությունների հաճախականության աճին և որոնողական համակարգերում կայքի դիրքի բարելավմանը։

SEO ծառայություններ

Պատվիրել

Այցելությունների քանակը

Որոնողական համակարգերից կայք տեղափոխված մարդկանց քանակն է։ Շատ վեբկայքեր օրական ստանում են շատ քիչ քանակությամբ այցելություններ։ Եվ հենց այդ խնդիրն են փորձում լուծել շատ կազմակերպություններ։ Լուծի՛ր այդ խնդիրը մեզ հետ։

Այցելությունների որակը

Կարող ես գրավել աշխարհի բոլոր այցելուներին, բայց եթե նրանք քո կայք են այցելել այն պատճառով,որ Google-ը իրենց ասել է, որ դու զբաղվում ես Apple համակարգիչների արտադրությամբ, իսկ դու իրականում մի ֆիրմա ես ներկայացնում, ով խնձորների արտադրությամբ է զբաղվում, հետևաբար նրանք քո պոտենցիալ հաճախորդները չեն։ Որակյալ այցելություններ կլինեն այն դեպքում, երբ կայքի այցելուները իսկապես հետաքրքրված լինեն նրանով,ինչ դու առաջարկում ես։

Օրգանական արդյունքներ

Գովազդների միջոցով կարող ենք էջի դիրքը որոնողական համակարգերում բարձրացնել որոշակի ներդրման դիմաց։ Կայքի այցելություններն կարող ենք ապահովել ինչպես գովազդների միջոցով, այնպես էլ առանց դրանց։ Այն սովորաբար ցանկացած անվճար այցելություն է՝ որոնողական համակարգերում որոնման արդյունքներից: